-
15.06.2018|
11:09
Քչերն են Ռուսաստանում մեծ հույսեր կապում իրենց ազգային հավաքականի հետ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Նախագահ Վլադիմիր Պուտինի համար դա միավորներ հավաքելու հնարավորություն է` հիմնականում խաղադաշտից դուրս` The Wall Street Journal-ում գրում է Անատոլի Կուրմանաևը:
-
15.06.2018|
01:32
Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ ամիսը, ընթացքի մեջ է երկրորդը։ Ինչպես ընդունված է` նոր կառավարությունը խոստումներ է շռայլում քրեական իրավիճակը կանխելու, երկրում օրինականություն հաստատելու մասին։
-
15.06.2018|
01:20
Վերջապես ես ծիրան կերա։ Ճաշակեցի սույն պտուղը ոսկեկարմիր, և ինձ հանկարծ թվաց, թե գտնվում եմ Աղթամար կղզում, Փոքր Մհերն էլ Ագռավաքարը լքել, թիկն է տվել Մռավ սարին։
Այս տարվա ծիրանը կենսալցվեց «սիրո և համերաշխության» հեղափոխության օրերին։ Բայց մենք դեռ խմում ենք անցյալ տարվա անզուլալ գինին։
-
15.06.2018|
01:14
Ապրիլյան հեղափոխության անելիքները դեռ առջևում են: Որպես կանոն, ցանկացած հեղափոխական ալիքի վրա փորձում են բարձրանալ ինչպես ազնիվ նվիրյալներ, այնպես էլ անազնիվներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հեղափոխության վեհ գաղափարների հետ:
-
15.06.2018|
00:59
Ինձ հազվադեպ է որևէ մեկը պատասխանում, ավելի ճիշտ՝ մարտահրավեր նետում, արձագանքելով իմ խորապես կշռադատված, որոշ դեպքերում նույնիսկ անձամբ ստուգված (հավաստիության համար) վերլուծական հոդվածներին: Այս անգամ չի դիմացել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի տաղանդների մոլի երկրպագուն:
-
15.06.2018|
00:55
«Իրատեսի» ընթերցողներից եմ շուրջ տասը տարի։ Ասել է թե և՛ հայկական, և՛ համաշխարհային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային և այլ անցուդարձերին գերադասում եմ ծանոթանալ «Իրատեսի» միջոցով։
-
15.06.2018|
00:47
Թշնամիները որոշել են Արցախի Հանրապետությանը հարվածել ներսից: Այո՛, այո՛, թշնամիները: Եվ կարևոր չէ, թե Ստեփանակերտի վերջին միջադեպերի ժամանակ ով էր արդար, ով էր մեղավոր, արդարացի՞ էին հանրահավաքների մասնակիցների վրդովմունքն ու պահանջները:
-
15.06.2018|
00:41
Այս օրերին քաղաքական և փորձագիտական շրջանակներում բավականին ակտիվորեն քննարկում են իշխանական ներկայիս կոալիցիոն ձևաչափում նկատված տարաձայնությունները։ Փորձ է կատարվում գտնելու դրանց պատճառները։
-
15.06.2018|
00:26
Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին: Չգրված օրենքներն ավելի գործուն են, քան գրված ու գրվող օրենքները: Ավելի ճշգրիտ լինելու համար` հեղափոխությանը Հայաստանում սկսել են հակադարձել ուղեկիցները, որ վերջին պահին թռան գնացքի վերջին վագոնը ու իրենց հայտարարեցին համաժողովրդական շարժման մեջ:
-
14.06.2018|
10:36
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց զանգվածային բողոքի ակցիաներից հետո` իր քայլը բացատրելով Բիձինա Իվանիշվիլու հետ տարաձայնություններով: